08 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լարի, թող էթան Արմենթելն էլ ու Հայփոստն էլ. վարչապետը` գյուղապետին /տեսանյութ/

 ՀՀԿ-ականների քարոզարշավը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Շիրակի մարզում մեկրակեց «Հայաստանի Սիբիրից»` Աշոցքից:

Բնակիչները Կարեն Կարապետյանի  ու նրան ուղեկցող արդարադատության, մշակույթի նախարարների, ՀՀԿ Շիրակի մարզի վարկանիշային թեկնածուների հետ հանդիպեցին Աշոցքի մշակույթի տանը։

Կարեն Կարապետյանը իր հանդիպումը սկսեց հարց ու պատասխանով։ Աշոցքի բնակիչները տարբեր խնդիրներից խոսեցին՝ թե՛  մթերվող կաթի ցածր գներից, թե՛ այս տեղանքի ծայրահեղ աղքատությունից:

Կաթի գնի վերաբերյալ Կարեն կարապետյանը նշեց, որ ինքը չի կարող հրամանագիր ստորագրել, որ  վաղվանից կաթի գինը 150 դրամ է, պետք է, վարչապետի պարտավորությունն այն է, որ  բիզնես մթնոլլորտ ստեղծի ու փոխի, որ  շահի և գյուղացին և մթերողը:

Հետո մի տարեց տղամարդ վարչապետին նախ բողոքեց Ջրմուղկոյուղուց, որը, ըստ նրա, միայն փող հավաքելուց է լավ, իսկ գործ անելուց` ոչ: Կոյուղագծերը վատ վիճակում են, ջրային ցանցն էլ ոչ նորմալ: Այնուհետ ներկայացրեց իր հաջորդ հարցը. «Պարոն վարչապետ, իմ երկրորդ հարցն է, փոստի շենքը, որ հետևի կողմից վաղը մյուս օրը կփլվի այդտեղից փող ստացող ժողովրդի գլխին, մինչև վտանգ չլինի, տեր լինող չի լինի։Չի՞ կարելի հանել, տեղափոխել մի այլ տեղ, որ շենքը չփլվի ժողովրդի վրա»։ 

Վարչապետը Աշոցքի գյուղապետից հետաքրքրվեց, ով էլ ասաց, որ Արմենթելն ու  Հայփոստը իրար վրա են գցում շենքի նորոգումը:  Վարչապետը, լսելով, անկեղծ ասաց«Բա ինչի՞ ես թողնում էստեղ գործ անեն, լարի, թող էթան։ Բառացիորեն լարում ես, ասում ես՝ ես արգելում եմ ձեզ այստեղ գործունեություն իրականացնել։ Ես հասկանում եմ, որ դրանից ժողովուրդը կտուժի, բայց դու համայնքի ղեկավար ես, քո շահը պիտի պահես։ Ինքը բիզնես է անում չէ՞, նույն Արմենթելը ձրի՞ է իր ծառայություններն անում»։ 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ