10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանի խուլերը բոյկոտում են /տեսանյութ/

 ԱՀԹ խուլերի համայնքի անդամ Գրետա Ավագյանը  այսօր ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով Henaran.am-ի թղթակցի հարցին՝ ասաց ՝  խուլերի համայնքում առանձնապես չեն հետաքրքրվում քաղաքականությմաբ, ուստի, որպես այդպիսին, նախընտրած թեկնածու չունեն: «Մենք ավելի շատ մշակութային գործունեությամբ ենք զբաղված. քաղաքականությունը մեզ չի հետաքրքրում», – նշեց Գրետան:

Ժեստերի լեզվի թարգմանիչ  Զուբեյդա Մելիքյանը նշեց՝ երկու անգամ զանգ է ստացել քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից, ովքեր ցանկացել են հանդիպել խուլերի համայնքի ներկայացուցիչների հետ: Բայց, Զուբեյդա Մելիքյանը մերժել է վերջիններիս, քանի որ խուլերի համայնքին պետք է  ուշադրություն դարձնել, հոգատար լինել նրանց նկատմամբ միշտ, բոլոր ժամանակներում և ոչ թե միայն ընտրությունից առաջ:

Մանրամասները` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ