12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երբ սենյակում անձրևանոցի տակ են նստում…(տեսանյութ)

Վանաձորի Երևանյան խճուղի 90 հասցեի հանրակացարանի բնակիչներն ահազանգում են. տանիքի երկաթբետոնե սալերն իրարից հեռացել են, շենքը սկսել է տեղ-տեղ փլուզվել, հալոցքը լցվում է 3-րդ հարկի սենյակներ: Բնակիչների խոսքով` նաև տանիքի երկաթբետոնե սալերը հեռացել են իրարից, որի հետևանքով ջուրն անարգել հոսում է պատերից ներս, իսկ խոնավությունից պատերի ծեփերը թափվում են:

Շենքի բնակիչներն արդեն մշակել են կաթոցքից պաշտպանվելու իրենց եղանակը՝ կաթացող տանիքի տակ տաշտեր են շարում, անկողինները ծածկում պոլիէթիլենե թաղանթով: Բացի կաթոցքի տակ ապրելը, սենյակների  առաստաղից վերջերս բեկորներ են սկսել թափվել: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել, սակայն «փլուզվող տանիքի տակ վտանգավոր է ամեն վայրկյանը»,-ասում են հանրակացարանի բնակիչները: Քաղաքապետարանից արձագանքել են, որ միջոցներ չկան:

Տանիքի նորոգման համար կհատկացվեն թիթեղներ ու աշխատող բանվոր:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ