04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Լոռու մարզպետը խոստացել է /տեսանյութ /

«Վանաձոր-ՋԷԿ»-ի նախկին աշխատակիցներին հերթական անգամ Վանաձորում գտնվող Հայքի հրապարակ էր բերել չվճարված աշխատավարձերի պարտքը: 2011թ.-ից մինչ այսօր բազմաթիվ դիմումներ անպատասխան են մնացել, բողոքի ակցիաներն ու ցույցերն էլ՝ ապարդյուն: Կրկին անգամ հավաքվելով՝ նախկին քիմիագործները ցանկանում են իրենց բողոքի ձայնը լսելի դարձնել: Ի վերջո՝ 153 աշխատակիցներից ավելի քան 100-ը տարիներ առաջ դատական համակարգով վերականգնել են իրենց իրավունքը, բայց սա միայն գրավոր, իսկ 4 ամսվա աշխատավարձն ու վերջնահաշվարկը արդեն յոթերորդ տարին է, չեն ստանում: Ընդհանուր պարտքը՝ մոտ 130 միլիոն դրամ է կազմում:

Երեք ցուցարարի ընդունեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Վերջինս բողոքի ակցիայի մասնակիցներին պատասխանել է, որ խնդրով վարչապետ Կարեն Կարապետյանն է զբաղվում: Մարզպետը նաև խոստացել է հանդիպում կազմակերպել՝ առաջիկայում վարչապետի՝ Լոռու մարզ կատարելիք այցի ընթացքում:

Խաղաղ ցույցի մասնակիցները ցրվեցին: Ասում են՝ իրենց հետագա անելիքները կախված կլինեն կառավարության ղեկավարի հետ ունենալիք հանդիպման արդյունքից:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ