Բոլոր հարցերի պատասխանը կա (տեսանյութ)
Ավանի մշակույթի տանը ընթացող ՀՀԿ-ի քարոզարշավի շրջանակներում ելույթ ունեցավ նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով նշեց, որ իրենք համալիր ծրագիր են ներկայացրել, որը 4 հարցի է պատասխանում․
«Որտե՞ղ ենք մենք, ի՞նչ պրոբլեմներ ունենք, ի՞նչ հիվանդություններ ունենք, երկրորդ՝ ո՞ւր ենք ուզում հասնել, ո՞րն է մեր ձգտման հորիզոնը, երրորդ՝ ի՞նչ պետք է անել դրա համար, և չորրորդ՝ ո՞վ է դա անելու: Մեր թիմի համոզմամբ՝ մենք այս չորս հարցի պատասխանը տվել ենք: Մեր ծրագիրը բավականին հավակնոտ է, և միևնույն ժամանակ՝ իրատեսական»,- ասաց նա։
Նա նշեց, որ բոլոր այդ հարցերի պատասխանը ՀՀԿ նախընտրական ծրագրում տրվում է։
Պատասխանելով քաղաքացիներից մեկի՝ աշխատավարձերի ու թոշակների բարձրացմանը վերաբերոց հարցին՝ վարչապետն ասաց, որ անպայման անդրադարձ լինելու է աշխատավարձին ու թոշակներին։
«2017 թվականի բյուջեն ձևավորելու ժամանակ շատերը մեզ քննադատեցին, որ՝ դուք նման խնդիր չեք դրել, չեք լուծել: Դա ոչ թե նրանից է, որ մենք նման ցանկություն չունենք, այլ նրանից է, որ մենք ռեալ մեր կարողությունները հաշվարկել ենք: Պետությունը, միանշանակ, պետք է կանգնի սոցիալապես անապահովի կողքին»,- ասաց նա։