18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Գյուղ մի մտեք, քանի դեռ ձեր կրծքին գրված չէ՝ ինչքան փող կարող եք տալու» /տեսանյութ/

«Ամենուրեք փող են բաժանում: Մարդիկ ասում են՝ մեզ փող են տալիս: Խոսքը երկու ուժի մասին է: Կան դեպքեր, որ ասում են՝ արդեն փողը ստացել ենք, մարդիկ էլ կան, ասում են՝ փողը խոստացել են: Այս սխեման արդեն պարզ է: Տեղամասերում ինչ կլինի, դեռ դժվար է ասել: Դժբախտաբար, ժողովրդի մեծ տոկոսը հակված է փող վերցնելու տարբերակին: Գյուղերի մասին չեմ խոսում:  Կան գյուղեր, որ ասում են՝ մեր գյուղ մի մտեք, քանի դեռ ձեր կրծքին գրված չէ՝  ինչքան փող կարող եք տալու: Բայց այդ փողերը որ տալիս են, քթներից բերելու են», -այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության  ընտրացուցակի երկրորդ  տեղում ընդգրկված  Հրանտ Բագրատյանը:

Հրանտ Բագրատյանն ընդգծեց՝ տարիների ընթացքին համընթաց՝ մեր երկրի տնտեսությունը հետընթաց է ապրում:

«Մենք շատ հետևորդներ ունենենք: Ելքն այն է, որ պիտի պատժվեն, որ հասկանան՝ այսպես չի կարելի: Հարցումներ են անում, մարդիկ մեր անունը տալիս են, ռեպորտաժների միջից մեր անունները հանում են: Լավ,  ի՞նչ եք անում: ԶԼՄ-ների մեծ մասը վերահսկվում է. ներկայացվում է չեղած պատկեր: Մենք կոլապսի առաջ ենք կանգնած», – նշեց Հրանտ Բագրատյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ