Ընտրությունների հիմնական ինտրիգն այն է, թե ՀՀԿ-ն ի վիճակի կլինի միանձնյա վերցնել 54%, թե ՀՅԴ-ի հետ կլինի. քաղաքագետ (տեսանյութ)
«Այս ընտրությունների գլխավոր ինտրիգն այն է, թե արդյոք Հանրապետկան կուսակցությունը կկարողանա միանձնյա վերցնել 54 տոկոս, թե ինքը դա կանի ինչ-որ երկրորդ քաղաքական ուժի հետ, հավանական է Դաշնակցության»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Բնականաբար լինելուէ մի ընտրազանգված, որը կաշառք չ վեցնելու ու իր մոտցումներն արտահայտելու է` ելնելով գաղափարից կամ էմոցիաներից, բայց մարզերում ադմինիստրատիվ ռեսուրսը կօգտագործվի,
Հարցին, թե սպասվում են արդյոք բարեփոխումներ՚` հաշվի առնելով ներկայացված ծրագրերը, քաղաքագետը պատասխանեց. «Երբեք չեմ տեսել մի ուժ, որն ասելու է, թե գալու են իշխանության, որ հետադեմ քայլեր անեն, հասկանալի է, որ նախընտրական քարոզչություն է, քաղաքական քարոզոչություն է, իր մեջ պարունակում է նաև խոստումներ, բայց ավելի ճիշտ կլինի ասել` գլխավոր սկզբունքային խնդիրն այն է, թե արդյոք նոր Սահմանադրությունն ու նոր Ընտրական օրենսգիրքը կգոյատևեն Հայաստանում, թե ոչ, քաղաքական իմաստն ու նշանակությունը, որ ունեն այս խորհրդարանական ընտրությունները, շատ կարևոր են, նաև բավական կարևոր ու վճռորոշ է այն պատմական փուլը, որի վրա գտնվում է Հայաստանը»:
Հարցին, թե կարող ենք ենթադրել, որ որևէ անակնկալ չի լինի ապրիլի 3-ին, նա արձագանքեց. «Հետընտրական զարգացումներ տեղի ունենալու են, բաց արդյոք այդ զարգացումներն ինչ-որ մարտի 1-ի ձևով են լինելու, թե ոչ, ես դժվարանում եմ ասել: Ընդհանուր առմամբ տեսնում ենք, որ քաղաքական պայքարն այդքան նյարդային ու էմոցիոնալ չի գնում, քան դա եղել է 2007-2008-ին, 2012-ին»: Բացի այդ քաղաքագետը շեշտեց, որ տարածքային ցուցակներն են առաջին անգամ գործադրվում, ինչի արդյունքները ևս կանխատեսելի չեն:
https://www.youtube.com/watch?v=g35BIB84tk4