20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ելքը հավակնում է ոսկե մեդալի, իսկ ՀՅԴ-ն ասում է՚ ԱԺ մտնելու խնդիր չունենք (տեսանյութ)

«Մարդկանցից դրական ազդակներ ենք ստանում և հազվադեպ է լինում, որ մեր առաջարկները մերժեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» դաշինքի տարածքային ցուցակով թեկնածու Վիկտոր Ենգիբարյանը: Անդրադառնալով սոցիալական հարցումներին՚ նա նշեց, որ հանրության 30-40 տոկոսը սովորաբար չեն պատասխանում հարցերին, և փորձը ցույց է տալիս, որ նրանք հիմնականում ընդդիմադիր քվեարկողներն են:

«Իհարկե հավակնում ենք ոսկե մեդալի, բայց քայլենք առաջ, տեսնենք ինչպիսի զարգացում կլինի»,-հավելեց նա:

ՀՅԴ պատգամավորության թեկնածու, թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային ցուցակով առաջադրված Արթուր Ղազարյանն էլ ասաց.«Դաշնակցությունը ԱԺ մտնելու խնդիր չունի, չի ունեցել և չի ունենա, և դա պայմանավորված է իր կուռ կառույցով, կազմակերպվածությամբ, տեղական ինքնակառավարման մարմիններում ունեցած տեղերով»,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ