«Հնարավոր է գաղափարական հեղափոխություն իրականացնել» /տեսանյութ/
«Պետք է այնպես անել, որ մեր ժողովուրդը հպարտորեն մտնի ընտրատեղանաս: Մեր ժողովուրդը երբեք այսպիսին չի եղել, չի ցանկացել վաճառվել: Չի կարելի մարդու ձայնը գրել: Իսկ մեր կուսակցության համակիրներին կոչ եմ անում առաջին հերթին քվեարկել մեր կուսակից կանանց օգտին: Կանայք կարող են փոխել, մաքրել, ապրզեցնել, այնպես, ինչպես իրենց տանն են ամեն բան կարգի բերում ու մաքրում ամեն անկյուն», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ Հայկական Վերածնունդ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը:
Վերջինս իրենց կուսակցության կանանց հորդորեց տուն առ տուն մտնել ու հուսալ, որ, իսկապես, հնարավոր է գաղափարական հեղափոխություն իրականացնել: