14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Նիկո՛լ ջան, Դուք միակ ընդդիմադիրն եք» (տեսանյութ)

Քիչ առաջ Դավթաշենում մեկնարկեց «Ելք»-ի այսօրվա քարոզարշավը:  Այդ ընտրատարածքում դաշինքի տարածքային ցուցակով առաջադրված թեկնածուները՝ Նիկոլ Փաշինյանի ու իրենց համակիրների  հետ միասին՝ սկսեցին քայլարշավը փողոցներով: Նրանք քաղաքացիներին բաժանում են իրենց բուկլետները, որտեղ ներկայացված է դաշինքի ծրագիրը:

Մոտենալով քաղաքացիներին՝ Փաշինյանը նշեց. «Ելք կա»:
Այնուհետև կանգնելով շենքերից մեկի դիմաց՝ Փաշինյանը հիշեցրեց՝ իրենց դաշինքը ձևավորվել է «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հնրապետություն » կուսակցությունների մեկտեղման արդյունքում:
«Մենք եկել ենք  ասելու, որ ձեզ հուսախաբ չենք անելու: Մենք մերժում ենք խնամի-ծանոթ-բարեկամ սկզբուքով ընտրությունը և ասում ենք՝  ՀՀ-ում պիտի ճեղքվի հուսահատության մթնոլորտը», – նշեց Փաշինյանը:

Քաղաքացիներից մեկն էլ, մոտենալով  Փաշինյանին՝  ասաց. «Նիկո՛լ ջան, Ձեզ հաջողություն: Դուք միակ ընդդիմադիրն եք: Ձեզ բարի երթ»:

17203784_1242091942505953_1761937639_n 17199090_1242092085839272_1264887794_n 17203701_1242092175839263_306556468_n 17198453_1242092295839251_1846143829_n

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ