ՀՀԿ-ն հանրապետության տարածքում կունենա ավելի քան 1500 շտաբ /տեսանյութ/
«ՀՀԿ-ն երկու օրից կսկսի քարոզչույունը: Հանրապետության ամբողջ տարածքում կբացվեն ավելի քան 1500 շտաբեր: Ամեն ինչ կլինի օրենքի շրջանակներում», – այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցը ընթացքում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Վերջինս նշեց՝ ՀՀԿ-ի նախընտրական քսրոզարշավը կմեկնարկի Դիմանո մարզադահլիճում, սակայն դա լինելու է ներկուսակցական փակ միջոցառում, ուստի լրատվամիջոցները ներկա չեն լինի:
«Մենք կնկարահանենք, տեսագրությունը կներկայացնենք ձեր ուշադրությանը», – մանրամասնեց Շարմազանովը:
Լրագրողների հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ դեռ քարոզչությունը չսկսված՝ որոշ թեկնածուների, կուսակցությունների նախընտրական պաստառներն արդեն հայտնվել են տեսանելի վայրերում, ՀՀԿ խոսնակը պատասխանեց՝ նախընտրական քարոզչությունը, ինչպես նայտնի է, մարտի հինգին է սկսվում, բայց մինչ այդ պաստառներ ունենալն ամենևին էլ օրենքի խախտում չէ:
«Մինչև մարտի հինգը ցանկացած կուսակցություն կարող է ունենալ բազմաթիվ պաստառներ ու ասել՝ կեցցե՛ այս կամ այն կուսակցույունը», – նշեց Շարմազանովը՝ հավելելով՝ մինչև մարտի հինգը ոիևէ կուսակցությունների համար որևէ ևպաստառ չի կարող դիտարկվել որպես նախընտրական քարոզչություն:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://youtu.be/Au733sQIbic