28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանը ե՞րբ և ո՞ր դեպքում կճանաչի Արցախի անկախությունը /տեսանյութ/

Ինչպես հայտնի է, վերջերս իր ելույթներից մեկում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն նշեց՝ եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, չի բացառվում, որ ապագայում  ՀՀ-ն ճանաչի Արցախի անկախությունը:

Անդրադառնալով այս թեմային՝  ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «ԼՂ ճանաչման խնդրի  վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ են եղել: Կան  քայլեր, որոնք պիտի ճիշտ ժամանակին արվեն: ԼՂ ճանաչումն, իհարկե, ճիշտ քայլ է, բայց դա պիտի արվի ճիշտ ժամանակին՝ ո՛չ շուտ, ո՛չ ուշ: Միշտ էլ հարկավոր է ունենալ հակառակորդին սանձելու հնարավորություն»:

Գագիկ Մինասյանը նշեց՝   Արցախի անկախությունն, ըստ էության, կարելի է ճանաչել այն ժամանակ, երբ հստակ պարզ կլինի, որ բանակցային գործընթացներն այլևս ոչինչ տալ չեն կարող:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ