23 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Իսկ ո՞ւմ ընտրեն, ովքեր մեծ խոստումներ են տալիս. Կ. Աճեմյան (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը կարծում է՝ ՀՀԿ-ը պետք է աշխատի հասարակության բոլոր շերտերի հետ: «Կարծում եմ՝ դա է ճիշտը, մարտի 5-ից սկսվող քարոզարշավի ժամանակ հենց այդպես էլ անելու ենք, և գյուղերում, և քաղաքներում բոլորի հետ էլ աշխատելու ենք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե հասարակության բոլոր անդամների մեջ մտնում են «մարտի 1-ի» զոհերի ընտանիքները, արդյոք ՀՀԿ-ի մեսիջը նրանց էլ է ուղղված, նա պատասխանեց. «Բոլորին, գիտեք, «մարտի 1»-ի մասին շատ է խոսվել, ու շատ է քննարկվել այդ հարցը: Բոլոր իրադարձությունները, որ մեր երկրում կատարվում են, ունենում են իրենց խորը պատճառները՝ սոցիալական, տնտեսական, բարոյահոգեբանական, իսկ այսօր դրա մասին խոսել, կարծում եմ, այդքան էլ տեղի չէ, որովհետև արդեն ամեն ինչ ասված է, արված է, և հասարակության բոլոր անդամները շատ մեծ պատասխանատվությամբ  պիտի մոտենան ընտրություններին, որովհետև յուրաքանչյուր ձայն կարևոր է»:

Հարցին, թե ինչու պիտի ընտրել «Հանրապետականին», ում օրոք գործազրկության մակարդակն ու արտագաղթն են աճել, նա արձագանքեց. «Իսկ ո՞ւմ ընտրեն, ովքեր մեծ խոստումներ են տալիս»:

Կարինե Աճեմյանը շեշտեց, որ բացի այդ  ինչ-որ չափով առաջընթաց կա, որը հաճախ չի լուսաբանվում, լուսաբանվում է միայն բացասականը: «Բայց այս վերջին ամիսների ընթացքում կառավարութան լուրջ ու համակարգված աշխատանքը հասարակության մոտ էլ է հույս ու հավատ առաջացրել, որ ծրագրերն իրականացվելու են»:

Ըստ նրա՝ շատ ու շատ պատճառներ կան նրա համար, որ ապահով Հայաստանի միայն մի փոքր առաջընթաց է ապահովված: Առաջին հերթին պատերազմն է:

Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա Կ. Աճեմյանը նկատեց, որ միայն մեր երկրում չէ այն, առհասարակ մարդիկ փնտրում են տեղ, որտեղ իրենց ապագան ավելի լավ կկարողանան կառուցել: «Հենց այդ կոնտեքստում եմ ուզում նշել, որ կան մարդիկ, ովքեր բարեկեցիկ կյանքով են ապրում, բայց իրենց կյանքն այլ երկրում են տեսնում: Իհարկե, արտագաղթը մտահոգիչ է, բայց նորմալ եմ համարում, որովետև դա բոլոր երկրներին է վերաբերում: Օրինակ՝ հիմա ավելի ազատ է կյանքը, ու եթե ես էլ երիտասարդ լինեի, միգուցե դրսում սովորեի, ու մարդիկ կան, որ իրենց կյանքը տեսնում են դրսում: Այսօր շատ քաղաքակիրթ ու բարեկեցիկ կյանքով ապրող երկրներում էլ կա այդ խնդիրը»:

ՀՀԿ պատգամավորն ասաց, որ արդարության դիֆիցիտ կա, որի պատճառների դեմ ՀՀԿ-ը պայքարելու է:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ