11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ձեր անձնական շահերը սպասարկելու համար մի օգտագործեք» (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը կարծում է, որ հանրությունն այսօր դժգոհ է ոչ միայն իշխանությունից, այլև բոլոր քաղաքական ուժերից: «Պատճառները հասկանալի են, որովհետև լինում են պատվիրված ընդդիմություններ, որոնք գնում են, հանրությանը սուտ խոստումներ են տալիս, գալիս են այստեղ, մեկ այլ դաշտում են աշխատում իբրև ընդդիմություն, բայց մեկ այլ բան են անում։ Իսկ հանրությունն այս ամենը հասկանում է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Անդրադառնալով նույն ընտրատարածքում միևնույն քաղաքական ուժը ներկայացնող թեկնածուների միջև եղած լարվածությանը՝ Կարեն Կարապետյանն ընդգծեց. «Դաշտը ազատ է, բոլորը պայքարում են, բայց չեն պայքարում իրար դեմ։ Իմ սկզբունքը հետևյալն է՝ մենք, այդ թվում՝ ես, որևէ մեկին դեմ չեմ աշխատում։ Մենք ընդամենը աշխատելու ենք մեզ կողմ և հանրությանը ներկայացնելու ենք այն, ինչ արել ենք տարիների ընթացքում»։

Վերջինս չհերքեց, որ ՀՀԿ-ից այս պահին հանրության շրջանում կան դժգոհություններ, որը նաև իր ձայների վրա կարող է ազդել։ «Չկա մի երկիր, որ իր իշխանությանը սիրեն՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Օբյեկտիվ պատճառը տարիներ շարունակվող մասայական թալանն է։ Նման մարդկանց ձեռքերը պիտի բռնել։ Պետական ինստիտուտներում այդպիսի մարդիկ պետք է տեղ չունենան։ Ուզում են՝ լավ ապրեն, խելոք են, կա բիզնես դաշտ, խնդրեմ, գնացեք ձեր ուղեղն ու պոտենցիալը դրեք այնտեղ, ոչ թե պետական ռեսուրսներն ու գործիքները ձեր անձնական շահերը սպասարկելու համար օգտագործեք»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ