«Կան մարդիկ, ովքեր հավատում են հեքիաթներին ու հրաշքներին» /տեսանյութ/
Ինչպես հայտնի է, «Հայկական վերածնունդ»-ը ընտրությունների նախաշեմին կախարդական խոստումներ է տալիս հանրությանը, խոստումներ, որոնք իրականություն դարձնելու համար պարզ չէ՝ որտեղի՞ց այդքան ֆինանսական միջոցներ և ռեսուրսներ:
Անդրադառնալով այս հարցին՝ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Ողջ աշխարհում կարելի է տեսնել այդպիսի գործունեություն ծավալող գործիչների: Երբեմն դա արդյունավետ է լինում: Երջանիկ կյանքի ու դրական փոփոխությունների մասին խոստումները երբեմն աշխատում են. որպես օրինակ ՝ հիշենք Թրամփին, Ժիրինովսկուն», – նշեց քաղաքագետը:
Նա ընդգծեց՝ կան մարդիկ, ովքեր կատրաստ են հավատալ խոստումներին ու իրենց քվեն տալ:
«Կան մարդիկ, ովքեր հավատում են հեքիաթներին ու հրաշքներին, հավատում են, որ կարող են ընտրել մեկին ու ամեն ինչ կփոխվի: Պարզապես այդպիսի մարդկանց թիվը գնալով քչանում է», – նշեց քաղաքագետը:
Մեր հարցին՝ «Հայկական վերածնունդը» կհայտնվի՞ խորհրդարանում, քաղաքագետը պատասխանեց. «Չեմ բացառում: Ես ոչինչ չեմ բացառում»: