10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

«Անվտանգություն և առաջընթաց». ՀՀԿ

Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել կուսակցության քարոզչական փաթեթի հետ կապված հարցերին: Կուսակցությունը որոշել է իրականացնել շատ ակտիվ քարոզարշավ.

«Կօգտվենք թույլատրված բոլոր միջոցներից, հիմքը պիտի լինի ՀՀ անվտանգության առաջընթացը, տնտեսական զարգացումը, ժողովրդավարության զարգացումը, մարդու իրավունքների պաշտպանությունը»,-այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Քննարկել ենք ծրագիրը, այն ընդունել ու հաստատել ենք:  Կուսակցության կարգախոսն է «Անվտանգություն և առաջընթաց»»,-հավելեց Շարմազանովը` մանրամասնելով, թե անվտանգության ամրապնդումը յուրաքանչյուր քաղաքացուն հուզող խնդիր է. «Մենք պետք է պահպանենք ու զարգացնենք մեր ազգային անվտանգությունն ու պետական անվտանգությունը, որովհետև առանց դրա դժվար թե կարողանանք խոսել այլ ոլորտներում առաջընթացի մասին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ