04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Վրաստան այցից ակնկալում է /տեսանյութ/

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն այսօր կմեկնի Վրաստան: Պատվիրակության կազմում է նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

Կառավարության նիստից հետո Վահան Մարտիրոսյանը լրագրողներին հայտնեց , որ այցի ընթացքում կքննարկվի նաև Լարսի այլընտրանքային ճանապարհի հարցը:

Ինչ վերաբերում է Լարսի անցակետին այլընտրանք գտնելու վերաբերյալ ռուսական և վրացական կողմերի հայտարարություններին, Վահան Մարտիրոսյանն արձագանքեց. «Դա ավելի շատ ռուս-վրացական հարաբերություններ են, շատ նուրբ հարաբերություններ են, որոնց մասին հիմա շատ բարձրաձայնելը, երևի, ավելորդ կլինի։ Հայաստանը միայն կարող է ինչ-որ ձևով աջակցել դրանց»։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ