25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ով փող ունի, նա ձայներ կհավաքի» (տեսանյութ)

«ԸՕ-ն կանխորոշում է ընտրությունների արդյունքերը:  Ոչ միայն մեծամասնական կարգը մնաց, այլև դա արտահայտվեց ուժեղացված կարգով: Ռեյտինգային ցուցակի պատագայում կուսակցությունները կարող են  ներկայացնել ավելի  շատ թեկնածուներ: Փողի գործոնն այս ընտրությունների ընթացքում մեծ է լինելու: Դա դաշինքների կամ դրանց որակների հետ կապ չունի: ԸՕ-ն կանխորոշում է արդյունքները:  Ֆինանսական ռեսուրսները մեծ դերակատարում կունենան  այս ընտրություններում: Ով փող ունի, նա ձայներ կհավաքի, ով չունի, չի հավաքի», – «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց  քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Վեջինս շեշտեց՝  ՀՀԿ-ն կհաղթահարի մոտավորապես 60 տոկոսի շեմը, «Ծառուկյան դաշինքը»՝ 15:

«Խորհրդարան մտնելու ռեալ շանսեր ունեն նաև «Հայկական վերածնունդ»-ը և ՀՅԴ-ն», – նշեց քաղաքագետը:

Ստեփան Գրիգորյանն ընդգծեց՝ մնացած ձայները բաժին  կհասնի դաշինքներին, նրանց, որոնց մարդիկ կհավատան, նրանց, ովքեր կկարողանան ավելի լավ ծրագրեր առաջարկել ու կբարձրաձայնեն  այնպիսի հարցերի մասին,  կատարեն այնպիսի քայլեր, որոնց միջոցով ժողովուրդը կհասկանա՝ թվյալ ուժն ուզում է ժողովրդի կողքին լինել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ