Սեյրան Օհանյանին, ինչքան թույլատրված է եղել, արել է. Ս. Միքայելյան (տեսանյութ)
«Մենք մեր 3 ուժերով առաջին դաշինքն ենք ձևավորել, մենք չենք ուզում ոչ մեկին քննադատել, եթե մյուս դաշինքներն ուզում են տանել դեպի ժողովրդավարություն, մենք ուրախ կլինենք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը: Նա չբացառեց, որ հետընտրական զարգացումներն այնպիսին կարող են լինել, որ իրենց դաշինքը կոալիցիա կազմի մյուս ընդդիմադիր դաշինքների հետ:
Հարցին, թե Սեյրան Օհանյանի հետ կհամագործակցի` հաշվի առնելով, որ նա իր մեղքն ունի բանակում առկա խնդիրների համար, նա պատասխանեց. «Բանակի առկա խնդիրները մենակ Սեյրան Օհանյանից չեն գալիս: Ոչ ես եմ սուրբ, ոչ Սեյրան Օհանյանը, բայց նա, ինչ կարողացել է, արել է բանակի համար, ինչքան թույլատրված էր, արել է»:
Առավել մանրամասն` տեսանյութում: