08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ոչ բոլոր գործարարներն են բարեգործ». մտավորականները դիմել են վարչապետին /տեսանյութ/

Օրերս մի խումբ մտավորականներ նամակով դիմել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Նրանք վարչապետին առաջարկել են ապրիլի 15-ը հռչակել «Բարեգործության և հայ բարերարների հիշատակի օր»:

Այս գաղափարի մասին այսօր՝ փետրվարի 15-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցին ՀՀ Երիտասարդ Կանանց Ասոցացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը, բարեգործության պատմության հարցերով փորձագետ Արմեն Հովասափյանը և Արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադան:

Լիլիթ Ասատրյանը նկատեց, որ մարտի 3-ին  նշելու ենք գործարարի օրը.«Սակայն կա մի հանգամանք, չնայած բարեգործների մեծ մասը եղել են գործարարներ, կարելի է փաստել, որ ոչ բոլոր գործարարներն են բարեգործ և բարեգործ կարող է լինել ոչ գործարար քաղաքացին»:

« Հայ բարեգործության պատմությունը մոտավորապես 1 700 տարվա պատմություն ունի՝ քրիստոնեությունից հետո բարեգործ հասկացողությունը մտավ պատմության մեջ: Ապրիլի 15 ամսաթիվն է առաջարկվել, քանի որ այս պահին գործող ամենահին կազմակերպությունը՝ Հայ բարեգործության ընդհանուր միությունը այդ օրը նշում է 111 ամյակը»,-նշեց Արմեն Հովասափյանը:

Գաղափարի հեղինակները ցանկանում են բարեգործության թանգարանի կարգավիճակում տեսնել Ախթալայում գտնվող Արամյանցի դղյակը:

«Ես երկու ձեռքով կստորագրեմ այդ նամակների տակ, որի միջոցով դիմել ենք վարչապետին:Մարդիկ Ախթալան ճանաչում են միայն խորովածի փառատոնով, բայց հիմա այն կառանձնանա նաև այս արժեքով»,-ընդգծեց Սամվել Սևադան:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ