11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Դպրոցաշինության փողերը փոշիացվել են

Կառավարության այսօրվա նիստը վարչապետն սկսեց դիտողություններով: Նա նշեց, որ քաղաքաշինության ու ֆինանսների նախարարություններին հանձնարարվել է ուսումնասիրել պետական բյուջեից արվող ծախսերը: ՛՛Ցավով պետք է նշեմ, որ բացահայտումները շարունակվում են: Անցյալ շաբաթ ես այցելել էի Շիրակի մարզ և կոնկրետ պետական բյուջեից  270 միլիոն դրամ է հատկացվել Մեծ Մանթաշ գյուղում դպրոցաշինության վրա: Այս պահի դրությամբ նախնական արդյունքներով՝ մոտ 200 միլիոն դրամը փոշիացած է: Ստացվում է, որ մենք այդ ծասխերն անիմաստ ենք արել ՛՛,-նշեց վարչապետը: Վարչապետը նկատեց, որ իրավիճակը նույնն է նաև Մասիսի թիվ երրորդ դպրոցում:

՛՛Ցավում եմ , որ դպրոցաշինության ոլորտում, որը մեր առաջնահերթություններից մեկն է, այսպիսի մեծածավալ խոչընդոտներ են իրականանում՛՛,-հավելեց Տիգրան Սարգսյանը:

Այս գործերն արդեն հանձնվել են դատարան և, ինչպես ասաց վարչապետը, մեղավորներն անպայման պատժվելու են:

Վարչապետն անդրադարձավ նաև ֆինանսների նախարարությանը՝ նշելով, որ նախարարության ներքին աուդիտի տարեկան հաշվետվություններում նշվում են բացահայտումները, թերությունները: Մինչև այժմ ուղղակի հանձնարարականներ են տրվել՝ դրանք ուղղելու համար: ՛՛Այսուհետ այդպես չի լինելու, այսուհետ անձնական պատասխանատվություն են կրելու այն մարդիկ, ովքեր թույլ են տվել խախտումներ՛՛:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ