Տիգրան Սարգսյանը տեղյա՞կ է
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը խոչընդոտում է ձայնասկավառակներ արտադրող ընկերությունների աշխատանքը, նախարարությունը շրջանցում է ԱԺ-ի ընդունած օրենքը` նպաստելով մենաշնորհի զարգացմանը:
Այս ոլորտը կառավարվում է “դաբրոներով”: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախարարը տեղյա՞կ են` ինչ է կատարվում այս նախարարությունում, ինչպես են գործում “ներքեւներում”: ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը խոչնդոտում է ընկերությունների աշխատանքը:
Այդ մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում բարձրաձայնեցին դիսկ արտադրող ընկերությունների տնօրենները: Նրանց պահաանջը մեկն է` համակարգային խորը փոփոխություններ:
Ակցիզ և արտադրանք ունենալու հնարավորություն, ըստ բանախոսների` ստանում է այն ընկերությունը, որը ակնհայտ հովանավորվում է կոռուպցիան իրականացնող և այս ոլորտի լծակները ղեկավարող անձանց կողմից: Ձայնասկավառակ արտադրող և իրացնող ընկերությունների տնօրենները փորձում են աղմուկի միջոցով մենաշնորհի դեմն առնել և “պայքարել ծածկադմփոցի և կոռուպցիայի դեմ”:
Փաստաբան Տիգրան Մուրադյանը նշեց, որ հովանավորվում է հիմնականում “Հայ հեղինակ “ ընկերությունը, ով ըստ էության մոնոպոլիստ է և ում “բարեհաճության” շնորհիվ է հնարավոր լինում ակցիզ ստանալ:
“Ռեկո ռեկորդս” ընկերության տնօրեն Դավիթ Խանոյանը պատրաստվում է դիմել դատարան իր իրավունքների պաշտպանության համար: ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի և երգիչ Արման Հովհաննիսյանի հետ “Ռեկո Ռեկորդս” ընկերության կնքած պայմանագիրը անհիմն մերժվել է:
“ Պարոն Ազիզյանը արատավորել է “Ռեկո ռեկորդս” ընկերության բարի համբավը,ամսի 18-ից մենք արդեն չենք կարող կրիչ վաճառոել: Եթե այսօր մենք դիմենք դատարան ,ապա շուրջ երեք ամիս մեր գործնեությունը կդադարեցվի”,- ասաց Դավիթ Խանոյանը:
Դավիթ Խանոյանը պնդում է, որ էկոնոմիկայի նախարարությունը հանցավոր համաձայնությոն մեջ է մտել ՀՀ ոստիկանության վեցերորդ վարչության հետ :