19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

«Էներգետիկայի նախարարությունն ունի կրճատման ենթակա ռեսուրսներ» /վիդեո/

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանն ասաց ՝ Էներգետիկայի նախարարությունն ունի կրճատման ենթակա ռեսուրսներ:

Նախարարն անդրադարձավ  վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ պետական ապարատում կրճատումներ անելու վերաբերյալ հայտարարության իրագործման ուղիներին:

«Հիմա կառուցվածքային փոփոխություններն ենք նայում: Չեմ կարծում, որ շատ մեծ, բայց որոշ տոկոս կկրճատենք»,- նշեց Լևոն Յոլյանը:

Գաղտնիք չէ, որ բազմաթիվ քաղաքացիներ գանգատվում են  գազի հավելագրումներից:
Նախարարն ասաց՝  չի կարող հստակ պատասխան տալ այս հարցին, ապա խնդրեց կոնկրետ փաստեր ներկայացնել կոնկրետ պատասխան լսելու համար: «Ես ձեզ խնդրեցի ընդամենը հետևյալը՝ տվեք կոնկրետ հասցե, կոնկրետ հավելագրման դեպք, «Գազպրոմ»-ի հետ միասին կվերլուծենք, կասենք, իսկ դուք խոսում եք երևույթի մասին, որը ես չեմ կարող հիմա մեկնաբանել», – ասաց Յոլյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ