Մեր շերեփն արդեն չպիտի թղթե լինի. Զարուհի Փոստանջյան /վիդեո/
Քիչ առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մեկնարկեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին»՝ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծի քննարկումը:
«Դուք ծանոթ եք կառավարության եզրակացությանը, որտեղ մատնանշվում է, որ կառավարությունը դեմ չէ Արցախի ճանաչմանը, բայց ժամանակի հետ կապված խնդիր կա: Կարծում եմ՝ այս հանձնաժողովը այսօր պիտի դրական որոշում կայացնի: Առնվազն մեծ օրակարգ պիտի մտնի այս հարցը: Սա է իմ առաջարկությունը», – նշեց ժառանգական Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով՝ Հայաստանն իր հույսը պիտի դնի միայն իր վրա. պետք չէ ապավինել դաշնակից երկրներին:
«Հերիք է: Մենք պիտի մերը վերցնենք: Մեր շերեփն արդեն չպիտի թղթե լինի: Իշխանությունների կողմից հիմնավորումներ են հնչել, թե Արցախի անկախության ճանաչումը կվնասի բանակցային գործընթացին, ես էլ պիտի ասեմ՝ բանակցություններ չկան: Ադրբեջանցիների սարքերն ազատ թռչում են մեր երկրում: Այսօր պատերազմ է: Այն հատուկ է 21-րդ դարի պատերազմներին: Եթե հիմա սմերչը մեզ չի վնասում, դա դեռ չի նշանակում՝ պատերազմը դադարել է: Այլ մայրաքաղաքներից չենք կարող սպասել, որ մեր հարցերը լուծեն: Մեր հարցերը պիտի լուծվեն Երևանում ու Ստեփանակերտում: Չենք կարող սպասել, որ Արցախի անկախությունը կընդունի ուրիշը»: