Այլ մոտեցում է պետք
Պատգամավոր Միքայել Մելքումյանը ձեռնպահ է քվեարկել «Հրազդան ցեմենտին» արտոնություն տալու նախագծին։ Նա կարևոր է համարում, որ բնակչությունն աշխատատեղ ունենա, կարողանա վաստակել, պահել իր ընտանիքը։ Իսկ եթե գործարանն աշխատի, բազմաթիվ մարդիկ կունենան այդ հնարավորությունը։
Այս մասին պատգամավորն ասաց Henaran.am-ի հետ զրույցում։ «Ես առաջարկում էի այլ լուծումներ, ասենք՝ ով որ ներդրումներ աներ, թող նրան տրվեր արտոնյալ պայմաններ։ Կառավարությունն ընտրել է այս ճանապարհը, թող արվի այդպես, բայց պետք է մոնիթորինգ իրականացվի, որ հասկանանք՝ մի տարի հետո ներդրումներ եղե՞լ են։
Ցեմենտի մրցունակության ու սպառման մասին ևս պետք է մտածենք։ Եթե կառավարությունը համզոված է, որ այսպիսով խնդիրը կլուծվի, թող այս քայլն անի, բայց ես ավելի համակարգային քայլեր էի առաջարկում», – ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։