Արցախի անկախությունը կճանաչվի այն ժամանակ, երբ անհրաժեշտ պահը գա /վիդեո/
«Բազմաթիվ անգամներ առաջարկ է եղել՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար: Բայց ամեն ինչ պետք է անել իր ժամանակին: Եթե հիշում եք, ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ ասվել է՝ եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները, ՀՀ-ն կճանարչի Արցախի անկախությունը: Այդ գաղափարը ամեն հայի սրտին մոտ գաղափար է: Բայց հիմա, իշխանությունները կարծում են՝ հիմա այն պահը չէ, որ այդ որոշումը կայացվի: Կառավարությունը ձեռնպահ մնաց: Այդ որոշումը կկայացվի այն ժամանակ, երբ անհրաժեշտ պահը գա», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը:
Պատգամավորը շեշտեց՝ եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները, ՀՀ-ն կճանաչի Արցախի անկախությունը:
Անդրադառնալով Արցախի ճանաչման նախագծի ընթացքին՝ պատգամավորն ասաց.«Կառավարությունը հավանություն է տվել ԱԳՆ-ի եզրակացությանը, բայց ըստ էության, կառավարությունը բացասական եզարկացություն է տվել այդ նախագծին: Ըստ ընթացակարգի՝ ԱԺ-ում համապատասխան հանձնաժողովում այդ հարցը կքննարկի ու արդյունքում կերևա՝ նախագիծը լիագումար նիստ կմտնի՞, օրակարգում կդրվի՞ , թե՞ ոչ»:
Սամվոլ Նիկոյանը շեշտեց՝ Լավրովի հայտարարությունն Արցախի անկախությունը ճանաչելու վերապետյալ պատահական չէր. այդ հարտարարությունը, բնականաբար, առաջացել է քննարկումների արդյուքնում: