24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Պատերազմը սկսվելու է, կամավոր գնալու եմ գյուլլի բերան /վիդեո/

Տաքսու  վարորդ  Ստանիսլավ Սիմոնյանը Henaran.am-ի հետ զրույցում վրդովված նկատեց, թե վարորդները կողմ են տուգանք վճարելու փոխարեն  գումարները  ուղղորդել երկրի պաշտպանական ոլորտի զարգացմանը: Հիշեցնենք, վարորդները բողոքում են մեծաքանակ տույժ-տուգանքներից` հայտարարելով, թե չեն վճարելու :

տաք

‹‹Մեր տված գումարներով հարուստները իրենց ջիպերը բենզին են լցնում, սիգնալ տալով  դես ու դեն գնում:  Մենք այդ գումարներով սննդամթերք ենք գնելու ու տանելու ենք զինվորներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին տանք, որ իմանանք՝ ինչ եղան այդ փողերը … ››:

Սիմոնյանը պաշտոնյաներին խորհուրդ է տալիս` ապրել այնպես, ինչպես եվրոպացիները:

‹‹Եթե ամեն ինչ եվրոպական է՝ գինը, պայմանները, դե թող պաշտոնյաները հեծանիվով գան աշխատանքի, ինչպես մի շարք երկրներում:  Տուգանքներ են գրում, չեմ մուծում: Ի՞նչ պիտի անեն: Պիտի գնդակահարե՞ն:  Ամսի ութին պատերազմը սկսվելու է, ես էլ կամավոր  գնալու եմ գյուլլի բերան››:

Մանրամասն` տեսանյութում: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ