15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եվրոպական փոստային օպերատորները Երեւանում քննարկել են մի շարք հարցեր /վիդեո/

Երևանում նախօրեին մեկնարկել «Եվրոպայի հանրային փոստային օպերատորների («PostEurop») ասոցիացիայի 31-րդ` «Ընդունելով մարտահրավերները» խորագրով լիագումար համաժողովը։ Այն անցկացվում է Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»-ի նախաձեռնությամբ:

Համաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Աբդիրահման Հուսեյնը, «PostEurop» կազմակերպության գործադիր խորհրդի նախագահ Ժան Պոլ Ֆորսևիլը, գլխավոր քարտուղար Բոտոնդ Սեբենը, ինչպես նաև եվրոպական 40 երկրների փոստային կապի ազգային օպերատորների շուրջ 120 ներկայացուցիչներ:

Եռօրյա Համաժողովի նպատակն է Եվրոպայի ավելի քան 52 փոստային օպերատորների, գործադիր տնօրենների և ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել փոստային ոլորտին վերաբերող առանցքային հարցեր, նորարարությունների և արագորեն փոփոխվող այս ժամանակաշրջանում բացահայտել փոստային կապի զարգացման նոր հնարավորություններ:

Համաժողովի բացման արարողությանը ներկա էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով ողջունելով ներկաներին կարևորեցլ է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի հերթական Համաժողովը Երևանում անցկացնելու նախաձեռնությունը և, որ Հայաստանը մաս է կազմում Համաշխարհային փոստային միության մեծ ընտանիքին.

«Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մեր դարում փոստային կապը՝ որպես հաղորդակցման կարևոր միջոց, մեծ նշանակություն ունի հասարակության տնտեսական և սոցիալական զարգացման համար։ Հանրապետության հեռավոր շրջանների միջև այսօր էլ կապի ամենահուսալի և անփոխարինելի միջոցը մնում է փոստը»,- ասաց նախարարը:

«PostEurop»-ի կառավարման խորհրդի ղեկավար Ժան-Փոլ Ֆորսևիլը Եվրոպայի փոստային օպերատորների անդամների համար Հայաստանում գտնվելը պատմական պահ համարեց և նշեց, որ բարձր է գնահատում Հայաստանի ազգային փոստային օպերատոր «Հայփոստ» ընկերության կողմից արձանագրված առաջընթացն ու զարգացումը:

Նիստի ընթացքում մարվեց և շրջանառության մեջ դրվեց նաև «Եվրոպայի հանրային փոստային օպերատորների («PostEurop») ասոցիացիայի 31-րդ լիագումար համաժողովին նվիրված գեղաթերթիկ մեկ նամականիշով:

Մարումը իրականացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Ժան-Փոլ Ֆորսևիլ , Բիշար Աբդիրահման Հուսեյնը և Խուան Պաբլո Գեչիջյանը։
Գեղաթերթիկը ձևավորված է երևանյան համաժողովի խորհրդանիշի տեսքով՝ իրար վրա դրված երկու ծրար, որոնք հիշեցնում են Սիսն ու Մասիսը:

Եռօրյա համաժողովի ընթացքում տեղի կունենա լիագումար նիստ, որին կհաջորդի բիզնես ֆորում միջազգային փորձագետների ու մոդերատորների մասնակցությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ