15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը նոր զինատեսակներ է ձեռք բերել /վիդեո/

Ինչպես հայտնել ենք, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստում ԱԺ անվտանգության ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը բավականին կոշտ քննադատություն հնչեցրեց  ռուս գործընկերների հասցեին, իսկ ՌԴ համապատասխան կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինն իր ելույթի  ընթացքում չանդրադարձավ Նահապետյանի ներկայացրած դիտարկումներից և ոչ մեկին:

Քանի որ նիստի հետագա ընթացքը դռնփակ էր լրագրողների համար, ընդմիջման ընթացքում վերջիններս հարց ուղղեցին Կորյուն Նահապետյանին` փորձելով հստակեցնել` նիստի ընթացքում ռուս գործընկերները անդրադարձե՞լ են այդ դիտարկումներին, ինչպե՞ս են արձագանքել:

Նահապետյանը, սակայն,  ասաց` քանի որ նիստը դռնփակ է եղել, չի կարող որոշակի հարցերի վերաբերյալ հրապարակավ հայտարարություններ անել:  «Համատեղ նիստի արդյունքում կլինի հայտարարություն` մամուլի համար: Հայտարարության կոշտ լինել-չլինելու վերաբերյալ կրկին պիտի ասեմ, որ ռուս որոշ քաղաքական գործիչների ելույթներն, այո’, կարող են  բացասաբար ազդել հայ-ռուսական դաշնակցային հարաբերութունների վրա: Երկու կողմերն էլ պիտի շրջահայաց լինեն ու ողջամտություն ցուցաբերեն», – ասաց Կորյուն Նահապետյանը:

Վերջինս ընդգծեց` արդեն նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել նոր ու ժամանակակից  սպառազինություն ձեռք բերելու համար, բացի այդ` արդեն իսկ որոշակի զինատեսակներ ձեռք են բերվել:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ