15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայ-ամերիկյան հարաբերությունները քսան տարեկան են

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հերթական հանդիպումը կկայանա ս.թ. հոկտեմբերի 18-ին:  ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունը, որի կազմում ներառված են ներկայացուցիչներ ԱՄՆ միջուկային կարգավորման հանձնաժողովից, Առևտրի ներկայացուցչի գրասենյակից և Միջազգային զարգացման գործակալությունից,  կգլխավորեն ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինը և ԱՄՆ կառավարության աջակցության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումը:

Այս տարի նաև նշվում է հայ-ամերիկյան հարաբերութունների քսանամյակը: Հայ-ամերիկյան աշխատանքային խմբի գործունեությունը երկու երկրների միջև տևական ու ամուր կապերի վառ օրինակ է: Այս տարվա հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն առևտրի ու ներդրումների խթանումը և էներգետիկ ոլորտում համագործակցության մեծացման հնարավորությունները:

1999թ. ձևավորված Հայ-ամերիկյան աշխատանքային խումբը ամենամյա հանդիպումներ է ունենում, որոնք հնարավորություն են ընձեռում քննարկել տնտեսական կապերը խորացնելու ուղիները և հարթակ են ապահովվում առևտրին ու ներդրումներին վերաբերող հարցերը քննարկելու համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ