Պատահական չէ, որ ռազմական գործողությունները սկսվեցին Սարսանգի հատվածից. Զարուհի Փոստանջյան /վիդեո/
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած 4-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հարգելու համար պետք է համապետական սգո օր հռչակվի, որից հետո ներկայացվի Հայաստանի քաղաքական օրակարգը, որն էլ պետք է ներկայացվի ոչ թե իշխանություններին, այլ ՀՀ քաղաքացիներին: Այս մասին այսօր ՝ ապրիլի 13-ին հրավիրված ասուլիսին հայտարարեց Զարուհի Փոստանջյանը::
«Ընդունվեց Սարսանգի ջրամբարին վերաբերող բանաձեւը, եւ պատահական չէ, որ ռազմական գործողությունները սկսվեցին Սարսանգի հատվածից»,- նկատում է Զարուհի Փոստանջյանը:
Պատգամավորի դիտարկմամբ՝ ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցային լիիրավ կողմ եւ չպետք է երկչոտ մոտեցում ցուցաբերվի ասելով, որ մենք կարող ենք ճանաչել Արցախի անկախությունը, եթե լինի պատերազմական գործողություներ:
Պատգամավորը նկատում է, որ եթե մենք չենք ճանաչում ԼՂՀ-ի անկախությունը, ապա նա չի կարող լիիրավ բանակցային կողմ դառնալ: