24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Դեռ դիակներ են խոշտանգվում. հույն պատգամավորը ապշած է /վիդեո/

«Արդեն 17 տարի է, որ Հունաստանի խորհրդարանի պատգամավոր եմ: Իմ պարտականությունն եմ համարել`  գալ և տեսնել Արցախում կատարվածը»,-երեկ` ապրիլի 11-ին Ստեփանակերտում`   ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց  Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին:

Կաննելին չի կարող չարձագանքել  մարդկային հանցագործությունների աճող ծավալին և աշխարհաքաղաքական իրադարձություններին: Նա եկել է սեփական աչքերով տեսնելու և համոզվելու, որ 21-րդ դարում դեռ դիակներ են խոշտանգվում և անդամահատվում են խաղաղ բնակիչներ:

«Այս պարագայում քիչ բան կարող ենք անել, բայց կարող ենք նստել և խոսել քաղաքական տեսանկյունից, երբ խոսում են եվրոպական արժեքներից բայց քիչ բան անում դրանք պաշտպանելու համար»,-ընդգծեց հույն պատգամավորը:

Նշենք, որ պատգամավորների բարեկամական խմբին Արցախ է ուղեկցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով փորձեց հնարավորինս ներկայացնել տիրող իրավիճակի ստույգ պատկերը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ