16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սրանք այնպիսի խնդիրներ են, որոնց մասին լռելու իրավունք չունենք․ Կարինե Աճեմյան

Մոսկվայում կայանալիք ԵՏՄ անդամ երկրների վարչապետների գագաթնաժողովի մասին խոսելով՝ պատգամավոր Կարինե Աճեմյանը Henaran.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց՝ այդ հարցը պետք է քննարկել բարձր մակարդակով, ապա հստակ որոշում կայացնել՝ անհրաժե՞շտ է, որ մեր երկրի վարչապետը ևս մասնակցի այդ գագաթնաժեղեվին։
«Քաղաքական վերնախավն ու վարչապետն ինքը կկայացնեն այդ որոշումը, բայց ես կարծում եմ, որ բոլոր հարթակները պետք է օգտագործել, ինչու՞ չէ, նաև այդ հարթակը։ Այնտեղ կարող ենք ներկայացնել, այն խնդիրները, որոնք ունենք։ Կարելի է քննարկել նաև մեր հարևանների ու դաշնակիցների հետ կապված խնդիրները․ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, Ռուսաստանը մեր դաշնակիցն է։ Ինչու՞ չէ, այս հարցն էլ պիտի բարձրացվի․ այն զենքերը, որոնք  թշնամին կիրառում է մեր երկրի վրա հարձակումներ գործելիս, որոշ մասը ձեռք է բերված Ռուսաստանից»։

Ըստ Կարինե Աճեմյանի՝ սրանք այնպիսի խնդիրներ են, որոնց մասին մենք լռելու իրավունք չունենք։ Հարկավոր է նման խնդիրների մասին բարձրաձայնել բոլոր այն հարթակներում, որտեղ հնարավոր է՝ փորձելով հասնել անվտանգության ապահովմանը ու Ղարաբաղի հարցի կարգավորմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ