Ընտրատեղամասերում լրագրողների քանակը 15-ից պակաս լինել չի կարող. Արփինե Հովհաննիսյան /վիդեո/
Նոր Ընտրական օրենսգրքով ընտրատեղամասում լրագրողների թվի սահմանափակում, ամենայն հավանականությամբ, չի նախատեսվի: Յուրաքանչյուր ԶԼՄ կարող է երկու ներկայացուցիչ ունենալ մեկ ընտրատեղամասում: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Արդարադատության նախարարը շեշտեց, որ լրագրողների` ընտրատեղամասնում գտնվելու հարցը քննարկվում է. առաջարկվում են տարբեր լուծումներ: Ըստ այդ լուծումներից մեկի` ԶԼՄ իրավունք ունի ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրել մինչև 50 լրագրող:
«Այն բացառիկ դեպքերում, երբ ուղղակի լրատվամիջոցների և դիտորդների քանակը կգերազանցի որևէ տեղամասում, այս դեպքում կարող է հանձնաժողովի անդամների երկու երրորդով, իսկ սա նշանակում է` գրեթե բոլոր քաղաքական ուժերի համաձայնությությամբ կարելի է սահմանափակել լրագրողների ներկայությունը:
Ամեն դեպքում ` տեղամասնում լրագրողների քանակը 15-ից պակաս լինել չի կարող: Շատ բացառիկ դեպքեր կլինեն, որ այսպես լինի: Որևէ այլ սահմանափակում չկա»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը և շեշտեց, որ քննարկումները կշարունակվեն այնքան, մինչը կայացվեն ճիշտ որոշումներ:
Մանրամասները` տեսանյութում