30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թատրոնում հին սերունդը նորին չի խանդում /վիդեո/

Այսօր ‹‹Հենարան››  ակումբում հյուրընկալվել էր թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանը և դերասան Գագիկ Մադոյանը:

Ջուլիետա Ստեփանյանը շեշտեց, որ Թատրոնի միջազգային օրը մեծ սիրով ու բերկրանքով է նշում: Դերասանուհին շեշտեց, որ առաջ հին սերունդը մի տեսակ խանդում էր նոր սերնդին: Իսկ այժմ այդ խնդիրը չկա:

‹‹Այդ օրը նվիրված է մեզ: Զգում ենք, որ ուշադրության կենտրոնում ենք: Ինձ շատ լավ եմ զգում այդ օրը››

Նիկոլայ  Ծատուրյանը շեշտեց, որ պատկան մարմինները պիտի աջակցեն երիտասարդներին:

‹‹Ուրախանում եմ, երբ մեր երիտասարդները գեղեցիկ ստեղծագործություններ են ստեղծում: Նրանց ներկայացումները հետաքրքիր են: Ես շատ եմ ուշախանում դրանից: Երիտասարդների մղումները պիտի ամուր լինեն, իսկ մենք պիտի հնարավորիս աջակցենք նրանց: Եթե հարկ է, պատպան մարմինները պիտի գումարներ տրամադրեն, որ վերջիններս արտերկիր գնան՝ տեսնեն, սովորեն››,  շեշտեց  Նիկոլայ Ծատուրյանը:

Գագիկ Մադոյանն իր   հերթին շեշտեց, որ նոր սերունդը համագործակցության ուղիներ է փնտրում փորձառու գործիչների հետ և դա հաջողվում է: Խնդիրներ չեն առաջանում:

Մանրամասները՝ տեսանյութում              

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ