30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոր ավիաընկերությունը առաջին չվերթը կիրականացնի ապրիլի 21-ին /վիդեո/

Հայկական շուկա մուտք գործող «Արմենիա» ավիաընկերությունը կանոնավոր ավիաչվերթներ է իրականացնելու՝ դեպի Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներ, Թեհրան, Դուբայ, Պրահա, Թել Ավիվ, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Լոնդոն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ավիաընկերության բաժնետեր Թամազ Գաիաշվիլին:

‹‹Առաջին կանոնավոր չվերթը կմեկնարկի ապրիլի 21-ին Մոսկվa-Թել Ավիվ ուղղություններով, իսկ գնալով թռիչքների աշխարահագրությունը կընդլայնվի: Ավիաընկերությունն իր աշխատանքները կկազմակերպի այնպես, որ Հայաստանի բնակիչները գոհ լինենշ: Գները շատ բարձր չեն լինի»,- ասաց Թամազ Գաիաշվիլին:

Թամազ Գաիաշվիլին շեշտեց, որ այդ տոմսերը պետք է գնել երկու ամիս առաջ. դրանք հետ չեն ընդունվելու, բացի այդ` արժեքում ներառված չի լինելու օդանավակայանի ծառայությունների մատուցման գինը: Բաժնետերերը նշեցին, որ ավիաընկերությունը մինչև տարեվերջ նախատեսում է շահագործել ութ ինքնաթիռ: «Ապրիլի սկզբին կունենանք երեք ինքնաթիռ, հունիս-հուլիսին ևս երկու, տարվա վերջում մոտ ութ ինքնաթիռ»,-ասաց Թամազ Գաիաշվիլին՝ հավելելով, որ օդանավերի տեխնիկական վիճակը նորմալ է լինելու:

Հիշեցնենք, որ այս ավիաընկերության 51 տոկոսը պատկանում է Աշոտ Թորոսյանին, 25 տոկոսը` Ռոբերտ Հովհաննիսյանին, իսկ 24 տոկոսը` Թամազ Գաիաշվիլիին:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ