06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Գլուխը պատին է տվել, երեսն էլ քարին» /վիդեո/

Այն պահից ի վեր, ինչ «Օրինաց երկիր»-ը հայտարարել  է «Հայկական վերածնունդ» միավորում ստեղծելու մասին, շրջանառվում են տարատեսակ մեկնաբանություններ, որոնցից մեկն էլ, թե «Օրինաց երկիր»-ը պարզապես իր պիտակն է փոխել՝ ռեյտինգը վերականգնելու համար: Henaran.am-ի զրուցակիցը ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն է:

«Մենք ընտրեցինք 150 հասարակական-քաղաքական կազմակերպություն: Դա աննախադեպ իրողություն էր: Շուրջ մեկ տարի է, ինչ այդ գործընթացը սկիզբ է առել. վերջապես հասավ իր տրամաբանական հանգուցալուծմանը: Այն նախաձեռնել էր պարոն Բաղդասարյանը: Ջանքերի համադրմամբ՝ ստեղծվեց  «Հայկական վերածնունդ» -ը:

Եթե ուսումնասիրեք կուսակցությունների մասին օրենքը, այնտեղ մի շարք տարբերակներ կան՝ ջանքերը համադրելու համար՝ լուծարվել-միանալ, ստեղծել նորը,  գնալ ու անդամագրել…. մենք ընտրեցինք ամենաբարդ ու ժողովրդավար ճանապարհը: Տասնյակ երկրների փորձ ենք ուսումնասիրել ու չենք տեսել այսպիսի մոտեցում: Հետխորհրդային երկրներում էլ չի եղել այսպիսի բան, մեզանում էլ չի եղել: Սա մեր քաղաքակյան դաշտում նոր բան էր: Այսքան հասարակական- քաղաքական կազմակերպություններ վերամիավորում են իրենց ուժերը», – ընդգծեց Հովհաննես Մարգարյանը:

«Ովքեր որ ասում են, թե «Օրինաց երկիր»-ը իր պիտակն է փոխել, ասողը գլուխը պատին է տվել, երեսն էլ քարին: Ծիծաղելի է այդ մեկնաբանությունը: «Օրինաց երկիր»-ը միշտ էլ իր վստահության քվեն ու վարկանիշն ունեցել է: Կան մարդիկ, որ փորձում են էժանագին պատվերներ կատարել, բայց այս անգամ չի ստացվելու: Մենք ականատես ենք լինում, թե ինչ մեծ հավատ կա  «Օրինաց երկրի» ու Արթուր Բաղդասարյանի նկատմամբ: Մենք գործով ենք ցույց տալիս մեր խոսքը: Համախմբվող բոլոր ուժերն էլ ունեին առանձին անուններ, ու մենք նոր անուն պիտի ընտրեինք: Հիմա որոշեցինք, որ նոր անուն դնենք, որ դա արդար լինի: Կառավարման խորհուրդը հաստատեց այս անունը: Վերածննդի կարիք ունենք բոլորս՝ մեր ազգը, մեր ժողովուրդը…», – նշեց Հովհաննես Մարգարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ