25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Անին նախագահական հասավ փոքրիկի հետ. այսպես սատարեցին Գասպարիին /վիդեո/

Փետրվարի 22-ին երեկոյան մի քանի ակտիվիստներ «Գնում ենք Բ-26» կոչով ակցիա էին կազմակերպել նախագահական նստավայրի դիմաց: Նրանք պահանջում են ազատ արձակել Գեւորգ Սաֆարյանին եւ Վարդգես Գասպարիին:

«Ակցիայի նպատակն է ցույց տալ, որ կան մարդիկ, որոնք համակարծիք են եւ Գասպարիի, եւ Գեւորգ Սաֆարյանի հետ»,-նշեց քաղաքացիական ակտիվիստ Արամ Մանուկյանը` հայտարարելով,  եթե ցանկանում են ձերբակալել, թող իրենց էլ ձերբակալեն. «Մենք եկել ենք, թող բռնեն: Մենք բարձրաձայնում ենք, որ հասարակությունն էլ իմանա, որ կան քաղբանտարկյալներ: Մարդկանց ապօրինի ձերբակալում են, գործեր են հարուցում»:

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանն էլ միակն էր, ով կարողացավ շրջանցել ոստիկանական պատը և մոտենալ նախագահական նստավայրի մուտքին: Անին իր հետ բերել էր մանկահասակ դստերը` Արփիին:

Նշենք, որ ակցիան բավական սակավամարդ էր` մասնակիցների թիվը չէր անցնում 10 հոգին: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Անի Կաղինյանը կոչ արեց մայրերին և հղի կանանց`  հանուն երեխաների ապագայի փողոց դուրս գալ:

Մոտ 30 րոպե Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ կանգնելուց հետո ակցիայի մասնակիցները ցրվեցին:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ