04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Հարձակվել են Բագրատյանի շտաբի աշխատակցի վրա /լրացված/

Վայոց Ձորի մարզում քարոզարշավն ավարտելուց հետո ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը Երեւան էր վերադառնում, երբ նրան հայտնեցին, որ հարձակվել են Արարատ քաղաքի իր ընտրական շտաբի աշխատակցի վրա, պոկել թեկնածուի լուսանկարները եւ սկսել վիճաբանել շտաբում գտնվողների հետ:

Բագրատյանը որոշեց փոխել երթուղին եւ մինչ Երեւան հասնելը Արարատում պարզել, թե ինչ է կատարվել իրականում: Henaran.am-ի թղթակիցը Հրանտ Բագրատյանի հետ է եւ մանրամասները կներկայացնի քիչ ուշ: 

Քիչ առաջ Բագրատյանին հեռախոսով հայտնեցին, որ հարձակվողներից մեկը եղել է Արարատի մարզի գյուղական համայնքներից մեկի ղեկավարը: Ըստ նախնական տեղեկությունների` վերջինիս դուր չի եկել այն փաստը, որ Բագրատյանի քարոզչական պաստառները փակցնում էին Արարատ քաղաքում:

 21.30 

 Ըստ Հրանտ Բագրատյանի, Արարատի մարզի Ներքին Դվինի գյուղապետի տեղակալն իր թիմով պոկել է Հրանտ Բագրատյանի պաստառները: Շտաբի աշխատակիցները փաստի առնչությամբ դիմել են ոստիկաններին: Նրանք  հաշվել են վնասը եւ հորդորել նորից փակցնել քարոզչապաստառները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ