27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սա պաշտոնների բաշխման հարց չէ. ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են  ներկուսակցական, ներքաղաքական և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողների հետ զրույցում հաստատեց` շրջանառվող տեղեկությունները իշխող կուսակցության և «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության միջև համագործակցության ձևաչափ է հաստատվել:

«Հայ Հեղափոխական Դաշնակցության» հետ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ունի նախնական համաձայնություն՝ ապագայում կառավարման համակարգում միասնաբար աշխատելու: Վերջնական համաձայնության մասին մենք կխոսենք մինչև շաբաթվա վերջ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ չմանրամասնելով, թե ինչ պաշտոնների մասին է խոսքը:

Ըստ Շարմազանովի՝ եթե նախկինում հայտարարում էին, որ համաձայնություն հնարավոր է, առանց հստակեցնելու՝ կլինի համաձայնություն, թե՝ ոչ, ապա հիմա հաստատում են` եկել են ընդհանուր համաձայնության:

«Մենք ունենք նախնական համաձայնություն, ինչը նշանակում է, որ այն ամբողջական չէ: Մեր համաձայնությունը ոչ թե զուտ պաշտոնների բաշխման հարց է, այլ լուրջ քաղաքական, գաղափարական հիմքերի վրա պետք է դրվի»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

Էդուարդ Շարմազանովը ակնարկեց, որ վերանշանակումների վերաբերյալ հրապարակումների մի մասն է համապատասխանում իրականությանը: ՀՀԿ խոսնակը լրագրողներին հայտնեց նաև, որ կուսակցությունում դեռևս չի քննարկվել, թե ով կնշանակվի ԱԱԾ ղեկավարի պաշտոնում:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ