Հայրիկյանի անհավանական ուտոպիան
P-ARt ասոցիացիայի տնօրեն Կարեն Քոչարյանը հնարավոր չի համարում, որ նախագահի 3 թեկնածուները` Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Պարույր Հայրիկյանը միանան և հանդես գան որպես մեկ միասնական թեկնածու: Henaran.am-ի հետ զրույցում Քոչարյանը հիշեցրեց, որ ավելի վաղ Բագրատյանն էր առաջարկել միասնական ընդդիմադիր թեկնածուով հանդես գալ: Այդ առաջարկն ինչպես և այսօրվա Հայրիկյանի միասնական թեկնածուով հանդես գալու առաջարկը քաղ.տեխնոլոգն անվանեց` ուտոպիա: ”Հիմա Հայրիկյանի ասածին եմ ասում` ուտոպիա է, որովհետև այսօրվա Հայաստանում ըննդիմադիր դաշտը շատ անհասականալի է, և այնտեղ թեկնածուները չափից ավելի ամբիցիոզ են դարձել, որ փորձեն միավորվեն”,-ասաց Քոչարյանը: Բացի այդ նա ընդգծեց, որ թեկնածուները խոսում են միասնական թեկնածուի մասին, սակայն ոչ մեկը չի մասնավորեցնում` թե ով պետք է լինի միասնական թեկնածուն: ”Եթե միավորվեցին, ո՞ւմ թեկնածության շուրջ են միավորվելու` Հայրիկյա՞նի, Բագրատյա՞նի, թե Հովհաննիսյա՞նի: Եթե իրենք օդում չկրակեն, այլ ասեն` ում թեկնածության շուրջ են ուզում միավորվել, օրինակ` Հայրիկյանն ասեր` ես պատրաստ եմ միավորվել Րաֆֆի Հովհաննիսյանի կամ Հրանտ Բագրատյանի հետ, եթե կոնկերտ անուն կտար, այդ ժամանակ կարող էինք քննարկել մնացած բոլոր հարցերը”,-նշեց նա:
Հարցին, թե ադրյոք կարելի է Հայրիկյանի այս հայտարարությունը, ինչպես նաև ՍԴ դիմելու որոշման հետաձգումը որակել որպես վարկանիշի բարձրացմանն ուղղված քայլ, Քոչարյանը պատասխանեց. ”Ինչ-որ բաներ է անում, բայց դրանից Լենինը ժամանակին ասում էր ”сегодна будет рано, завтра поздно”, այ իրա մոտ արդեն ”поздно”-ն է, իր մոտ արդեն պերեբոռ է գնում”:
Հիշեցնենք, որ այսօր Հայրիկյանը հայտարարություն էր տարածել միանալու առաջարկով, որն ընդունելու դեպքում ինքը կդիմի ՍԴ` ընտրությունները հետաձգելու համար: