15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ն հրեշտականոց չի /վիդեո/

«Ունենք խնդիրներ, որոնք աշխատանք, քննարկումներ ու ժամանակ են պահանջում, հնարավոր համագործակցության արդյուքնում՝ մենք պետք է մեր հանրությանը ասելիք ունենանք, թե ինչ ենք ծրագրում անել, ինչպես ենք համագործակցում, պատասխանատվությունը, ոլորտները»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ բրիֆինգների ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղան Վարդանյանը՝ խոսելով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունից:

Նրա խոսքով՝ տարբեր աշտարակների կողմից փորձեցին պառակտել, ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի մեջ կռիվ գցել, չստացվեց. «Մեր շատ սիրելի նախկին քաղբանտարկյալներից մեկը գրում է՝ Մոսկվայում են որոշել, որ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն պետք է համագործակցեն»:

Դիտարկմանը, թե  ԲՀԿ-ն փակված համարեց ՀՀԿ-ի հետ համագործակցությունը՝ ասելով, որ մեկ տարվա ընթացքում արդյունավետ չէ համագործակցելը, Աղվան Վարդանյանն այսպես արձագանքեց. «Այն, ինչ որոշում է ԲՀԿ-ն, իր խնդիրն է, մենք իհարկե, ասել ենք, որ բնական հունով համագործակցությունը ընտրություններից հետո է լինելու, բայց ասել ենք նաև, որ մենք նոր իրավիճակում ենք, մենք ունենք հսկայական աշխատանք՝ գոնե սկսելու նոր համակարգը կյանքի վերածելու, ու գտնում ենք, որ ուժերի վերամիավորումը կարող է արդյունք տալ: Հանրապետականը Զվարթնոց չէ, նույնիսկ Դաշնացությունը Զվարթոց չէ, պարզ է, որ կլինեն տարբեր մոտեցումներ, բայց ամեն մի ուժ գոնե ունենում է իր հստակ առանցքը, ես վստահ եմ՝ եթե մենք համոզված չլինենք, որ ճիշտ բան ենք անում, չենք անի»:

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում:

arm144802448461

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ