25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հիասթափված /վիդեո/

Րոպեներ առաջ ավարտվեց հասարակական-քաղաքական դաշտը ինտրիգային սպասման մեջ պահող, մոտ երեք ժամ տևած ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որտեղ ըստ ամենայնի պետք է քննարկվեր նոր կոալիցիա ձևավորելու հարցը: Կուսակցության խոսնակն ասաց, թե քննարկվել են նոր Ընտրական օրենսգրքի հետ կապված հարցեր:
«Մի քիչ պետք է հիասթափեցնեմ, կոալիցիայի հետ կապված վերջնական որոշում այսօր չենք կայացրել, քանի որ քննարկումները շարունակվում են: Մինչև մյուս շաբաթվա ավարտ մենք կունենանք հստակություն: ԳՄ-ում այդ հարցի շուրջ քննարկում տեղի չի ունեցել, -հայտարարեց Շարմազանովը,-շարունակելով՝ քանի դեռ հստակեցված չէ ամեն ինչ, հստակեցված չէ ոչինչ:  Հիշեցնենք, մոտ առաջիկայում ԸՕ-ի նոր նախագիծը կներկայացվի խորհրդարան:
Անդրադառնալով ՀՀԿ-ի ՄԻՊ-ի թեկնածուի մասին հարցին, Շարմազանովը հնարավոր համարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածության քննարկումը: «Այս պահին ես այլ թեկնածուներից տեղյակ չեմ: Վաղը կլինի խմբակցության նիստ, որի ժամանակ վերջնական որոշում կկայացվի: Պարոն փոխնախարարի թեկնածության քննարկումը շատ հավանական»:
 Մանրամասները` տեսանյութում:
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ