14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Շարմազանովը խորհուրդ է տալիս սպասել ՀՀԿ ԳՄ մյուս նիստին/վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին խորհուրդ տվեց սպասել մյուս գործադիր մարմնի նիստին, երբ գուցե քաղաքական ուժերի հետ համագործակցության վերաբերյալ հայտնի կլինեն որոշ մանրամասներ:

Խոսելով մամուլում ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի համատեղ ուժերով կոալիցիա կազմելու մասին, Աժ փոխնախագահը նախընտրեց որևէ մեկնաբանություն չտալ: Նա միայն տեղեկացրեց, որ ՀՅԴ-ի հետ դեռևս քննարկվում է համագործակցության ձևաչափը:

Պատասխանելով կոալիցիայի շուրջ ԲՀԿ-ի հետ հանդիպումների մասին հարցին՝ Շարմազանովը տվեց հակիրճ պատասխան.
«Եթե նույնիսկ հանդիպում եղել է, ապա որևէ կուսակցության հետ համագործակցության որևէ ձևաչափի հետ կապված վերջնական որոշում չունենք»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ