27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սառը հաշվարկի արդյունք էր. Լյուդմիլա Սարգսյան

‘’Ինձ համար շատ անսպասելի չէր այդ որոշումը: Ես չեմ կարող դրան գնահատական տալ: Հայրիկյանն ասում է, որ մենք իրավունք չունենք թույլ տալու, որ այն նպատակը, որը հետապնդում էր ահաբեկիչը, իրականություն դառնա, բայց ես կարծում եմ, ճիշտ կլիներ, որ հետաձգվեր’’,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում մեկնաբանելով նախագահական ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու պահանջով ՍԴ չդիմելու ԱԻՄ նախգահ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի որոշումը, ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

Մեր հարցին, թե ընտրությունների հետաձգումն ինչ-որ բան կփոխեր, Լյուդմլա Սարգսյանը պատասխանել է.’’Իր համար գուցե կփոխեր: Ուժերի հավասարակշռությունը կփոխվեր: Տվյալ դեպքում, Հայրիկյանի իմիջն օր օրի բարձրանում է, երկու շաբաթ հետաձգելու պարագայում, հնարավոր է, որ այդ իմիջը կրկին անկում կապրեր: Կարծում եմ, որ այս որոշումը զուտ սառը հաշվարկի արդյունք է’’:

Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով, երկշաբաթյա ժամկետում ընտրությունների հետաձգումը նաեւ միջազգային հանրության աչքում նախագահական ոչ հաջող գործընթաց կստեղծեր: ‘’Իսկ այս պահին, եթե անհաղթահարելի խոչընդոտ չի գրանցվում, իհարկե, ահաբեկչությունը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, բայց նրանց ուշադրությունը, կարծես թե շեղվեց’’,-կարծիք հայտնեց Լյուդմիլա Սարգսյանը` հավելելով, որ կապված գերտերությունների եւ միջազգային կառույցների հետապնդած շահերով, եթե նրանք ցանկանան, այս միջադեպը կմոռանան, եթե ոչ ` կփորձեն ընդգծել: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ