18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Հայտնի չէ` քանի ուժից կոալիցիա կձեւավորվի. Գագիկ Մելիքյան

«Կոալիցիա կազմելու մասին տեղեկություններն օդում կախված են»,*այսօր հրավիրված  ասուլիսի ժամանակ հայտարարեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Նշենք, որ շրջանառվում եմ խոսակցություններ, թե ՀՀԿ-ն կոալիցիա կկազմի ՀՅԴ-ի հետ:

«Խոսակցություններն ընդամենը քաղաքական համագործակցության մասին են: Այժմ հանդիպումներ, զրույցներ են ընթանում տարբեր քաղաքական ուժերի միջեւ, եւ այս քաղաքական գործընթացները կշարունակվեն, սակայն որեւէ բան վերջնական որոշված չէ: Այո, Դաշնակցության, Հանրապետության նախագահի եւ ՀՀԿ-ականների միջեւ զրույց, քննարկումներ են եղել»,- ընդգծեց Գագիկ Մելիքյանը:

Հարցին, թե կոալիցիա ձեւավորվելու մասին քանի պորտֆել կհանձնվի ՀՅԴ-ին, Գագիկ Մելիքյանը պատասխանեց, որ դեռեւս վաղ է այդ մասին խոսելը. «Դեռեւս հայտնի չէ` քանի ուժից կոալիցիա կձեւավորվի, կլինի նախընտրական, թե հետընտրական»:

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ