15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Առողջապահության նախարարությունը` “Պրոմեթեյ քիմպրոմ”-ի պայթյունի վերաբերյալ

ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետների կողմից համայցներ են կատարվել “Պրոմեթեյ քիմպրոմ” ՓԲ ընկերության հարակից բնակելի տարածքի մանկական և նախադպրոցական հիմնարկներում` հարցման միջոցով, բնակիչների կամ երեխաների առողջական վիճակի վատթարացման հնարավոր դեպքերը հայտնաբերելու նպատակով:

Ժամը 1800-ի դրությամբ դեպքեր չեն արձանագրվել: Դիտարկվում է նաև պոլիկլինիկաներին և շտապ օգնությանը դիմողների թիվը:

ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչության մասնագետների կողմից հարակից բնակեցման տարածքներում և փակ շինություններում իրականացվում են օդի նմուշառումներ սանիտարաքիմիական լաբորատոր հետազոտություններ կատարելու նպատակով: Հարակից բնակելի տարածքներում նորմերի գերազանցում չի հայտնաբերվել: Բնակչության առողջական վիճակի մոնիթորինգը և սանիտարաքիմիական լաբորատոր հետազոտությունները շարունակվում են:

 ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչությունը համագործակցում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային մարմինների հետ:

Հիշեցնենք, հունվարի 21-ին, առավոտյան Վանաձորում “Պրոմեթեյ քիմպրոմ” ՓԲ ընկերության տարածքում ամոնիակի արտադրամասում փորձարկման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով զոհվել է մեկ աշխատակից:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ