05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ-ի պատվիրակության հետ

 Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունեց Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ պատվիրակության ներկայացուցիչներին՝ առաքելության ղեկավար, դեսպան Հեյիդի Թագլիավինիի գլխավորությամբ:

 Հովհաննիսյանն ու Թանգլիավինին քննարկեցին առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր: Դիտորդական առաքելության ներկայացուցիչների խնդրանքով նրանց տրամադրվեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ավելի վաղ ՀՀ գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ուղարկված նամակը, որում 15 կետերի շրջանակում առաջարկվում էին հստակ քայլեր՝ վերջին 20 տարում առաջին ազատ, արդար եւ օրինական ընտրությունների անցկացման համար:

 Հանդիպմանը մասնակցում էին Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի պատասխանատուները:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ