11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Րաֆֆին անձամբ կղեկավարի շտաբը /վիդեո/

Ժառանգության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավը լինելու է խիստ բնական: Թեկնածուն իր բնավորությունից եւ ժողովրդի հետ հարաբերվելու ոճից չի շեղվելու:

Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախագահական ընտրությունների քարոզարշավին, ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Երկուշաբթի օրը` փետրվարի 21-ին կմեկնարկի Հայաստանի նախագահական ընտրությունների քարոզարշավը: Րաֆֆի Հովհաննիսյանն այն  կսկսի Ազատության հրապարակից`ժամը 12-ից:

‘’Այնտեղից կբացվի նոր Հայաստանի ճամփան’’,-հավատացած է մեր զրուցակիցը: Րաֆֆի Հովհաննիսյանը չբացառեց, որ քարոզարշավի ընթացքում հանրությանը նորամուծության ականատես կլինի.’’Ես նորարաության կողմնակից եմ, կարող եմ  Ձեզ զեկուցել, որ մտածում եմ այդ ուղղությամբ, դեռ ճիշտ լուծումը չեմ գտել, բայց հավանաբար ինչ որ բան կլինի’’:

Րաֆֆի Հովհաննիսյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց մամուլում հրապարակված այն տեղեկությունները, որ իր նախընտրական  շտաբի պետը հրավիրվելու է ԱՄՆ-ից: Հովհաննիսյանն ասաց, որ իր գործունեության ընթացքում մամուլում հաճախ են լինում ‘’չարակամությամբ,  փիս-փիս ապատեղեկատվություններ’’, բայց այս մեկը “Ժառանգության” առաջնորդը ‘’բարի ապատեղեկատվության’’ շարքին դասեց:

‘’Դա ճիշտ չէ, իրականությանը չի համապատասխանում”,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Հետաքրքրվեցինք` շտաբի պետը կլինի “Ժառանգության”` հանրությանը հայտնի դեմքերից մե՞կը:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ վերջնական որոշումը կկայացվի այս կիրակի, բայց հստակ է, որ իր շտաբը լինելու է հավաքական, որը ներառելու է ՀՀ քաղաքացի կամավորներին. ‘’Շտաբի համար ընդհանրական պատասխանատվությունը ես կվերցնեմ, իսկ թե ովքեր կլինեն համակարգողները, դրանք արդեն գործառութային որոշումներ են, որոնք կվերջնականանան կիրակի օրը` ընտրարշավի նախորեին’’:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ