14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Իշխանության թեւերի ընդլայնված նիստ ՊՆ-ում

Այսօր` հունվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների ղեկավարության ընդլայնված կազմով նիստ` Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Նախագահի մամլո գրասենյակից հայտնում են, թե նիստը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ անվտանգության ոլորտների համար անցյալ տարի առանցքային նշանակություն ունեցած երկու կարեւորագույն միջոցառումների` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում “Փոխգործակցություն-2012” եւ Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ու դրանց նախորդող պետական եւ տարածքային կառավարման մարմինների մասնակցությամբ ռազմաքաղաքական փուլի արդյունքների ամփոփմանը:

Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի, Ազգային ժողովի հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարները, կառավարության անդամները, պետական ու տարածքային կառավարման մարմինների ղեկավար կազմը, պաշտպանության նախարարության ղեկավարությունը եւ զինված ուժերի բարձրագույն սպայակազմը:

Նիստում զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության շուրջ ձեւավորված ռազմաքաղաքական իրավիճակը, առկա մարտահրավերները եւ դրանց դիմագրավման ուղիները, անդրադարձել՝ համապետական զորավարժությունների անցկացման նպատակներին, եղանակներին ու արձանագրված արդյունքներին:

Պաշտպանության նախարարը հանգամանորեն անդրադարձել է նաեւ զորավարժությունների անցկացման առանձին փուլերին եւ դրանց իրականացմանը ներգրավված մարմինների աշխատակարգին՝ սկսած ազդարարումից, մարտական խնդիրների ստացումից ու վերլուծությունից, մինչեւ որոշումների ընդունումը եւ իրագործումը, ներկայացրել է զորավարժությունների ժամանակ բարձր ֆունկցիոնալ պատրաստվածությամբ ու կատարողական վարպետությամբ աչքի ընկած գերատեսչություններին:

Ընդլայնված նիստում ելույթ է ունեցել ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ